Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Էրդողանը Պուտինին կառաջարկի հանդիպել Զելենսկու հետ

Էրդողանը Պուտինին ասելու է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար։ Hürriyet-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ և կրկին նրան կառաջարկի Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Էրդողանն ու Պուտինը կխոսեն նաև «հացահատիկային միջանցք»-ից։