«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Հայաստանի պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնելու են հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։
Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում։
Ցուցահանդեսի համադրողն է գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի “Kurfürstliches Gärtnerhaus” ցուցասրահի տնօրեն, «Atelier Middelmann» արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։
Սեպտեմբերի 16-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և «Միրզոյան» գրադարանն արվեստասեր հանրությանը և լուսանկարչության ոլորտում ստեղծագործող արվեստագետներին հրավիրում են հանդիպման՝ գեղարվեստական լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի հետ: Հանդիպման ընթացքում Յուրգեն Միդելմանն անդրադարձ կկատարի Գագիկ Հարությունյանի գործունեությանը, կներկայացնի իր դիտանկյունը և Գագիկ Հարությունյանի դերն ու նշանակությունը ժամանակակից լուսնակարչության համատեքստում: