ՄԱՀ՝ ՕՓԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ
Ցաւnվ կը տեղեկանանք թէ պատկառելի տարիքին մէջ իր մահկանացnւն կնքած է Թուրքիոյ պետական օփերայի երկարամեայ մեներգչnւհի Ալիս Մանnւկեան։ Հազիւ երեք ամիս անցաւ իրեն ի պատիւ սարքnւած մեծարանքի հանդիսnւթեան թnւականի վրայէն եւ հիմա ահաւասիկ կը գnւժենք մահը մխիթարnւելnվ nր կրցանք վերջին անգամ զինք տեսնել բեմին վրայ, շրջապատnւած սիրnյ nւ յարգանքի մթնnլnրտին մէջ։
Ցաւակցութիւն կը յայտնենք Ալիս Մանուկեանի ընտանիքին, սիրելիներուն եւ ամբողջ հայ համայնքին։
Նոր Մարմարա, Պոլիս
***
Հայ օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը ծնվել է 1934թ. հունիսի 11-ին, Թուրքիայում։ Նա գրող, տնտեսագետ Արման Մանուկյանի կինն էր։ Ունենալով կոլորատուրա սոպրանոյի ձայն՝ նա 1959 թվականին ավարտել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիան և հատուկ կրթաթոշակով մեկնել ԱՄՆ՝ կրթությունը Մայամիի համալսրանում ավարտելու համար։ Նա երգեցողություն է սովորել այնպիսի մասնագետների մոտ, ինչպիսիք են Դորա Լիոնը և Օտտո Ֆրոյլիխը։ 1962 թվականին ընդունվել է Ստամբուլի պետական օպերա։ Նա բազմաթիվ համերգներով հանդես է եկել Թուրքիայում և արտերկրում։
Ալիս Մանուկյանը գլխավոր դերերում հանդես է եկել Բուլղարիայի և Ռումինիայի տարբեր օպերաներում։ Խաղացել բազմաթիվ ստեղծագործություններում, ինչպիսիք են «Ռիգոլետոն», «Լյուչիա դի Լամերմուրը», «Բոհեմը», «Սիրո ըմպելիք»։ Նա համերգներ է տվել նաև Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբի, նախագահական սիմֆոնիկ նվագախմբի և Իզմիրի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։








