Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ես վստահ եմ՝ քաղաքապետի մեր թեկնածուն հաղթելու է. Ալեն Սիմոնյան

«Մինչև հիմա մենք ո՞ւմ նկատմամբ ենք քաղաքական հետապնդում իրականացրել։ Եթե մենք քաղաքական հետապնդում չենք արել քաղաքական այլ գործիչների նկատմամբ, ինչո՞ւ եք մտածում, որ մեր նախկին գործընկեր Հայկ Մարությանի նկատմամբ կանենք»,- նկատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն իրողությանը, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ նյութերը Հակակոռուպցիոն կոմիտեում են հայտնվել այն ժամանակ, երբ նա հայտարարել է, թե քաղաքականություն է վերադառնալու։

Ալեն Սիմոնյանն ակնարկել է, թե ինքը կուզենար, որ Հայկ Մարությանը թեկնածությունը դներ։ «Ես վստահ եմ՝ քաղաքապետի մեր թեկնածուն հաղթելու է»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը քաղաքապետի իրենց թեկնածու ասելով՝ նկատի ունի Տիգրան Ավինյանին։