Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մենք ծափահարություններով նրանց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով ընդունել դահլիճ. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմության մասին

«Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունն ունի, իսկ ընդդիմությունն ամենացածր լեգիտիմությունն ունի պատմության մեջ։ Ընդդիմությանը մանդատից զրկելն օրենքի պահանջ է։ Ես վստահ եմ, որ ըննդիմությունը փորձելու է կամ բժշկի թուղթ ներկայկացնել կամ իբր իր օրակարգով ԱԺ-ում մասնակցություն ապահովել։ Տարվա վերջին, երբ նստաշրջանը կավարտվի, ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը կմտնի խորհուրդ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նրա համոզմամբ՝ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, եթե նա աշխատանքի չի գնում։

«Մենք ծափահարություններով նրանց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով ընդունել դահլիճ։ Եթե ընդդիմությունը քաղաքականության մեջ է, ուրեմն պետք է լինի ԱԺ դահլիճում։ Եթե քաղաքականությունից դուրս է, ուրեմն պետք է լինի այս դահլիճից դուրս։ Ընդդիմությունը լուսանցքում է հայտնվել։ Եթե մինչև տարեվերջ ընդդիամադիր պատգամավորները չվերադառնան, ու նրանց բացակայությունների թիվը թույլատրելի սահմանն անցնի, վստահ եմ, որ ՍԴ-ը ճիշտ որոշում կկայացնի, և նրանց կփոխարինեն այն պատգամավորները, որոնք հասկանում են, որ պատգամավորն Աժ-ում աշխատելու համար է»,-հավելել է ԱԺ նախագահը։