COVID-19-ով հիվանների մոտ ինսուլտի ռիսկը վեց անգամ ավելի բարձր է, քան գրիպով հիվանդների մոտ: Կորոնավիրուսով վարակվածության դեպքում «ինսուլտի ռիսկը զգալիորեն ավելանում է», ասել է Սրտաբանության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր անկախ սրտաբան Սերգեյ Բոյցովը։
Նա նաև նշել է, որ սրտանոթային հիվանդություններ կան կորոնավիրուսով հոսպիտալացված յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ, դրանք այս հիվանդության ամենատարածված ուղեկցող պաթոլոգիան են, հաղորդում է «Վզգլյադ»-ը: Ըստ նրա, սրտանոթային հիվանդությունները չեն բարձրացնում COVID-19-ով վարակվելու ռիսկը, այլ ծանրացնում են հիվանդության ընթացքը: