Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

800 զոհ. Իսրայելը հարվածել է Գազայի հիվանդանոցին

Գազայի հիվանդանոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի, հաղորդում է Գազայաի առողջապահության նախարարությունը։

Հիվանդանոցում եղել են միայն խաղաղ բնակիչներ՝ հիվանդներ, բժիշկներ և խնամողներ, ինչպես նաև տեղահանվածներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խստորեն դատապարտել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ալ Ահլի արաբ» հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումը։

Հիվանդանոցը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 20 հիվանդանոցներից մեկն էր, որոնց իսրայելական զինվորականները հրամայել են տարհանել: Տարհանման հրամանն անհնար էր իրականացնել՝ հաշվի առնելով շատ հիվանդների ծանր վիճակը և շտապօգնության մեքենաների, անձնակազմի, առողջապահական մահճակալների և տեղահանվածների համար այլընտրանքային ապաստանների պակասը. ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:

«Տարհանման հրամանները պետք է չեղյալ հայտարարվեն։ Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի, ինչը նշանակում է, որ առողջապահությունը պետք է ակտիվորեն պաշտպանված լինի և երբեք չպետք է թիրախավորվի», – ասել է ԱՀԿ-ն։