Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

350 զոհ, 1864 վիրավոր, գերեվարվածներ. Իսրայելն անցել է հակահարձակման

Իսրայելում  ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակման հետեւանքով առնվազն 350 մարդ է զոհվել, 1864-ը՝ վիրավորվել. խաղաղ բնակիչներ ու զինվորներ են գերեվարվել. հայտնում է Golden Shield Society

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Գազայի հատվածից հրթիռային հարձակումներ են սկսվել Իսրայելի վրա, և միաժամանակ գրոհայինների խմբեր մտել են հրեական պետության տարածք։ Նրանք հատկապես թիրախավորել են ռադիոկապը։ Իսրայելական բանակն անցել է  «Երկաթե սրեր» օպերացիային։