Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելը հարվածել է Լիբանանի այն հատվածին, որտեղից կատարվել է հրետակոծությունն իր տարածքների վրա

 

«Հրետանային հարվածներ են հասցվում Լիբանանի այն տարածքին, որտեղից իրականացվել է հրթիռակոծությունը»,-հայտարարություն է տարածել Իսրայելական բանակը։

Իսրայելը Լիբանանի Քֆար Շուբա գյուղը գնդակոծության է ենթարկել՝ պատասխանելով իր տարածքների վրա երեկվա հարձակմանը։

Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը ստանձնել է Իսրայելի դիրքերին հարվածելու պատասխանատվությունը։

«Պաղեստինյան դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ  հարձակվել են սիոնիստական բանակի երեք դիրքերի վրա՝ օկուպացված լիբանանյան Շեբաա ֆերմաների մոտ»,- ասվում է Հեզբոլլահի հայտարարության մեջ: