Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2026-ին իշխանության վերարտադրության շանսը շատ փոքր եմ համարում. Սուրեն Սուրենյանց

27/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պոպուլիստական իշխանությունների աքիլլեսյան գարշապարը հենց ընտրություններն են, այսինքն՝ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար ամենախոցելի միջավայրն են, որովհետև դրանք ընդդիմությանն ու մյուս ուժերին դրսևորվելու բացառիկ առիթ են տալիս։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«ՏԻՄ վերջին ընտրություններում իշխանությունները գրեթե ամենուր պարտվել են, իսկ ՏԻՄ ընտրություններն անցկացվում են նույն մոդելով, ինչ խորհրդարանական ընտրությունները։ Երևանի ավագանու ընտրություններում արդեն երևաց, որ իշխանությունն ընտրությունների առումով շատ խոցելի է։ Եթե չլիներ քաղաքական անասնագողության ակտը, Երևանում այսօր ՔՊ-ն իշխանության չէր լինի։2026-ին շատ փոքր եմ համարում իշխանության վերարտադրության շանսը

Հետևաբար բացարձակապես հիմնազուրկ եմ համարում ընդդիմադիր ճամբարից հնչող այն գնահատականները, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանությանը փոխել։ Միանգամայն հնարավոր է, և ես 2026-ին շատ փոքր եմ համարում իշխանության վերարտադրության շանսը։ Մյուս կողմից, եթե արդյունավետ ընդդիմադիր հարթակ չստեղծենք, իշխանությունը կարող է վերարտադրվել։ Դա կնշանակի, որ «արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը հաղթում է, դա կնշանակի ՀՀ պետականության կոլապս»,պ ասաց Սուրեն Սուրենյանը։

Քաղաքագետը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը մեկն է, որը 2021 թվականի հուլիսին Պուտինի նկարի առաջ աղոթելով՝ վերարտադրեց սեփականբ իշխանությունը, իսկ արդեն 2021-ի դեկտեմբերին ԵՄ խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի գրկում էր։

«Հիմա տեսեք, թե աշնանը ինչ խայտառակ զարգացումներ են տեղի ունենալու ՔՊ նոր վարչություն ընտրելիս։ «Իզմ»-եր չունենալը Նիկոլ Փաշինյանին օգնեց սանձարձակ ու ցինիկ լինել, երբ վարկանիշը բարձր էր, բայց «իզմ»-եր չունենալը դառնալու է նրա ողբերգությունը, երբ Փաշինյանը զրկվի իշխանությունից։ Որովհետև հակակոռուպցիոն կոմիտեի  ու Քննչական կոմիտեի մոտ իր թիմակիցները հերթեր են կազմելու, թե առաջինն ով ցուցմունք կտա նրա դեմ»,- ամփոփեց Սուրենյանցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր ընդդիմադիր դաշտում շեշտված առաջնորդ չկա, իմպիչմենթի գործընթացի հեռանկարը գրեթե թաղվում է մշուշում. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Խաղաղության ցանկացած խոստում արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլերը գործնականում իրականացվեն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Խաղաղության ցանկացած խոստում արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլերը գործնականում իրականացվեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական