Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

20 տարում 77 հազար կալանավոր, 25 հազար հանցավոր խմբավորում՝ Ադրբեջանում

2003-2023թթ. Ադրբեջանում վնասազերծվել է մոտ 25 հազար հանցավոր խմբավորում.

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA-ն,  այս մասին ասվել է Ադրբեջանի ոստիկանության  2023-2024 ուսումնական տարվա ավարտական ​​երեկոյին նվիրված արարողության ժամանակ։

Նշվել է, որ հանցագործությունների 87 տոկոսը բացահայտվել է, հետախուզման մեջ գտնվող ավելի քան 77 հազար մարդ կալանավորվել է, ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 25 տոննա թմրամիջոց։