Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1999-ին, փաստորեն, ԼՂ-ն Ալիևինն էր, որ դուք էլ ուրախացաք, որ նա պատրաստ է Ղարաբաղը տա. Փաշինյան

31/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ նյութը նրա մասին էր, ինչի մասին ես վերջերս խոսեցի, և դա դարձավ առիթ, որ ես նախկին երեք նախագահներին իրենց արձագանքի բերումով բանավեճի հրավիրեմ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  «Ազատության» պատրաստած նյութին, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը փաստաթղթեր է գաղտնազերծել, ամերիկյան պաշտոնյաների վկայություններով այն մասին, որ 90-ականների վերջերից բանակցություններ են ընթացել Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխարինելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:

«Ըստ էության այդ ամբողջ նյութը այդ բանավեճի մասին էր։ Ես նույնիսկ չեմ ալարել մի մեջբերում եմ արել այդ փաստաթղթից, որը հիմա ուզում եմ ձեզ համար կարդալ. «Ասում է՝ փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է. «Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից և ոչ թե լուծել խնդիրը, այլ էլ ավելի խճճել։ Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է պանդորայի արկղ բացելուն։ Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում կհանգեցնի բռնությունների»:

Ես չգիտեմ, դուք այս մեջբերումը ո՞նց լսեցիք, բայց այս մեջբերումը նրա մասին է, որ 99 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողն ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության։ Արձանագրո՞ւմ եք: Այն, ինչի մասին ես ասում էի։ Այն գրառումը, որ ես արեցի, որից հետո եղան մեկնաբանություններ, որին ես արձագանքեցի բանավեճի հրավերով, այդ գրառումը սրա մասին էր։

Ասում է՝ Ղարաբաղի հարցը ուզում են լուծեն սահմանների փոփոխությամբ, համնախագահող երկիրը ասում է՝ չէ, Ղարաբաղի հարցը սահմանների փոփոխությամբ չի կարող լուծվել, չպետք է լուծվի, որովհետև դա Պանդորայի արկղն է: Հետևաբար առաջարկվում է Մեղրին տալ, Ղարաբաղը վերցնել»,- նշեց Փաշինյանը:

 Հաջորդ դիտարկումը, ըստ Փաշինյանի, վերաբերում է պնդմանը, որ իրենք Ղարաբաղը չեն ճանաչել Ադրբեջանի կազմում։

«Բա ինչո՞ւ եք Հայաստանի ինքնիշխան տարածքի մասը տալիս, որ Ղարաբաղը վերցնեք։ Հազար անգամներով ներողություն եմ խնդրում կոպիտ և անպատեհ համեմատության համար, բայց որ պատկերավոր ներկայացնեմ.  հիմա ասենք, ասում եմ՝ այս իմ ժամացույցն է, տալիս եմ ձեզ, դուք ձեր ժամացույցը տվեք ինձ։ Ես ճանաչո՞ւմ եմ, որ այդ ժամացույցը ձեզ է պատկանում, թե՞ չեմ ճանաչում։ Հիմա ես կարո՞ղ եմ ասել՝ չէ, ես այդ չեմ ընդունում, որ դա իր ժամացույցն է։ Եթե դու Ղարաբաղը չես ճանաչում Ադրբեջանի կազմում, ինչի՞ ես քո ղեկավարած երկրի ինքնիշխան տարածքից ասում՝ կտոր տաս, որ Ղարաբաղը վերցնես:

Հաջորդը, այնտեղ մի նախկին պաշտոնյայի (նկատի ունի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին-խմբ) մեկնաբանություն կա այդ թեմայի հետ կապված, որ ինքն էլ էր բանավեճի հրավիրում ինձ, այդ ռեպորտաժի մեջ։ Ասում է՝ Քոչարյանը, որ այնտեղ Ալիևի հետ հանդիպեց, ես ու Վազգեն Սարգսյանն էլ էինք այնտեղ, ասում է՝ երբ Քոչարյանը դուրս եկավ, ասաց՝ Ալիևը այսպիսի բան է առաջարկում, մեր առաջին ռեակցիան այն էր, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տա։ Այսինքն Ղարաբաղը Ալիևի՞նն էր: 1999 թվին, փաստորեն, Ղարաբաղը Ալիևինն էր, որ դուք էլ ուրախացաք, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տա։

Ես չեմ ուզում նորից այդ բանավեճի մեջ մտնել, բայց եթե լրացուցիչ պարզաբանող հարցեր կհնչեն, ես իհարկե կպատասխանեմ միանշանակ։ Բայց այդ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը փակեց թեման։ Հիմա ես նույնիսկ կարող եմ ասել բանավեճի չեմ էլ հրավիրում երեք նախագահներին, որովհետև արդեն էլ բանավիճելու բան այլևս չկա։ Այդ հրապարակված փաստաթղթերը բանավեճերը դարձրին կատարելապես անիմաստ»,- հայտարարեց Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկեղծ պետք է ասեմ՝ մենք ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում. Փաշինյան

Հաջորդ գրառումը

2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական