Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

107 տարի է անցել երկրի երեսից հայությանը ջնջելու փորձ կատարելու ժամանակից, սակայն մենք շարունակել ենք ապրել. դեսպան

30/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մայիսի 29-ին մասնակցել է ու ելույթով հանդես եկել Հունաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ), ՌԱԿ-ի Հայ իրավանց ազգային խորհրդի կողմից կազմակերպված և Հունահայոց թեմի Առաջնորդարանի հովանու ներքո տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը, որը դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքն ներկայացրել է ամբողջությամբ: «Հայր սուրբ, Վերապատվելի, հարգելի փոխնախարար, խորհրդարանի անդամներ, Ձերդ Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Նախ շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպելու և մեզ հրավիրելու համար:
Պետք է նշեմ, որ դժվարանում եմ թվարկել, թե այն Հայոց ցեղասպանության 107-րդ հիշատակին նվիրված իմ մասնակցությամբ որերորդ միջոցառումն է: Սակայն մի բան հստակ է, որ ցեղասպանության հիշատակին նվիրված բոլոր միջոցառումներն ինձ համար ունեն հավասար կարևորություն և երբ հնարավոր է, մենք մասնակցում, ինչպես նաև կազմակերպում ենք միջոցառումներ, որոնց նպատակն է ցեղասպանության զոհերի հիշատակումը, ինչպես նաև ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության տարածումը: Մենք մեր զոհերին հիշատակում ենք որպես նահատակներ, քանի որ 2015թ. պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ սրբադասման արարողության ժամանակ, նրանք սրբադասվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից:
1915թ-ին 1,5 միլիոն հայեր ցեղասպանության են ենթարկվել միայն իրենց ով լինելու համար: Նրանք բնաջնջվել են իրենց ծագման և կրոնական պատկանելիության համար: Նորին Սրբություն Բենեդիկտոս 15-րդ Պապը 1915թ-ին ասել է. «Տարաբախտ հայ ժողովուրդը գրեթե լիովին կործանման է հասցվել» Թուրքիայում: 48 ուղղափառ հայ եպիսկոպոսներ եւ 4500 քահանաներ են սպանվել, իսկ ցեղասպանությունից հետո ավելի քանի 2200 հայկական եկեղեցիներ կողոպտվել և կործանվել են: Այսպիսով, դա ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ հանցագործություն էր: 1916 թվականի օգոստոսին Սալոնիկի իր բնակարանում ընդունելով հայ պատվիրակներին` Էլեվթերիոս Վենիզելոսը, մասնավորապես հետևյալ կերպ է արտահայտվել. «Հայ ազգին շատ լավ եմ ճանաչում և միշտ հետևել եմ նրա կրած անտանելի չարչարանքներին, որոնք իրագործվում են թուրքական բարբարոս կառավարության ձեռքով, սիստեմատիկ կերպով: Դրա վկայությունն են անցյալ տարվա տեղահանությունը և ջարդերը: Քաջ գիտեմ այն հոգեկան վիշտը, որն ամեն հայ կրում է իր մեջ:
Այսօր, համաձայն մեր ունեցած ամբողջական տեղեկության, մեկ միլիոն հայեր տեղահանված և կոտորված են: Ուստի, իմ Ժամանակավոր Կառավարության հոգածության ներքո գտնվող հայերը, ամեն գնով պետք է ունենան պաշտպանություն, դրանում վստահ եղեք և հայ հասարակությանն ուղղեք իմ ողջույնները»: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը այժմ դիտվում են որպես այլ ցեղասպանությունների կանխարգելման հիմնական տարրեր: Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է, քանի դեռ զոհերին ոճրագործների հետ հավասարեցնելու փորձեր են կատարվում, մարդկությունը հանցագործությունների հանցագործության՝ ցեղասպանության կրկնության սպառնալիքի առջև է կանգնած:
107 տարի է անցել երկրի երեսից հայությանը ջնջելու փորձ կատարելու ժամանակից, սակայն մենք շարունակել ենք ապրել, արարել և բարգավաճել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները: Սակայն, մյուս կողմից մենք նորից ականատեսն ենք լինում, այս անգամ Արցախում, հայության ապրելու իրավունքը կասկածի տակ առնելու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դրսևորումներին, որոնց առավել սարսափելի արտահայտչաձևը 44-օրյա պատերազմն էր: Բնականաբար մեզանից կախված ամեն բան պետք է ներդնենք նման զարգացումները հետագայում կանխելու նպատակով: Միաժամանակ մտապահելով անցյալը և մշտապես հիշելով մեր պատմությունը՝ մենք պետք է ընթանանք դեպի ապագա, ուր հավատն ու հանդուրժողականությունն առավել շատ է, հատկապես մեր հասարակության տարբեր շերտերի միջև: Այսօր առավել քան երբևէ հայ ժողովուրդը միասնական ուժերով, միասնական օրակարգով հանդես գալու օրհասական անհրաժեշտությանն է բախվել: Այս խոսքերը հավասարապես վերաբերում են նաև հունահայ համայնքին: Եվ մենք, մեզանից յուրաքանչյուրը, ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչպես կարող ենք նպաստել այդքան բաղձալի միասնականությանը: Ձախողելու իրավունք մեզ տրված չէ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էդգար Ղազարյանի բաց նամակը՝ ՀՀ փոխվարչապետին

Հաջորդ գրառումը

Վաղվա Հայաստանը կերտելուն պես՝ անհանդուրժողականություն ենք ձևավորելու էս կենդանիների նկատմամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Վաղվա Հայաստանը կերտելուն պես՝ անհանդուրժողականություն ենք ձևավորելու էս կենդանիների նկատմամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026

Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ «Այսօր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական