Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

1 օրում ամսական նորմային հավասար տեղումներ են եղել

Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների.

Նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։

Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է.

Լոռիում` 10-28 սմ,

Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30 սմ,

Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20 սմ,

Երևանի բարձրադիր գոտում` 5-10 սմ։