Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եղանակով պայմանավորված՝ ուժեղացված ծառայություն է իրականացվում

Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ 

Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։

Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: 

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։