Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» Ռուսատանում արգելված են

Մոսկվայի Տվերսկոյի դատարանը սկսել է քննարկել Ռուսաստանի գլխավոր դատախազության հայցը՝ Facebook, Instagram, WhatsAppը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ։ Հայցը քննարկում է դատարանի նախագահ Օլգա Սոլոպովան։Մարտ ի 14-ին Ռոսկոմնադզորը Instagram սոցիալական ցանցը ավելացրել է ռեսուրսների պաշտոնական ռեգիստրում, որոնց մուտքը սահմանափակված է Ռուսաստանում։ Ավելի վաղ «Մետան» հաստատել էր Facebook-ում և Instagram-ում ռուս զինվորականների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի արգելքի վերացումը։Արդյունքում գլխավոր դատախազությունը դատարանին խնդրել է ընկերությանը՝ «Ֆեյսբուքի», «Ինստագրամի» և «Վոթսափի» սեփականատեր «Մետան» ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։

Քննչական կոմիտեն Էլ քրեական գործ է հարուցել։

 Դատարանը Ռուսաստանում արգելել է «Ինստագրամը»  եւ «Ֆեյսբուքը՝ ծայրահեղական գործունեության համար։ Նշվում է, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Տեղեկության համաձայն՝ Ռուսաստանում «Մետայի» գործունեության արգելքը չի տարածվի WhatsApp-ի վրա: