Ուրբաթ, 24 Հուլիս, 2026

Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի առևտրի հարցերով պետքարտուղար Սիանա Մարգարիդա Մենդես Բերտոլոյի հետ։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։