Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Քերոբյանը մեծ հույսեր է կապում «խաղաղության խաչմերուկի» հետ

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի ՀՆԱ-ն կավելացնի 30 տոկոսով. խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ այս սպասումները կարող են արդարանալ, եթե իրականացվի «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները «խաղաղության խաչմերուկի» մասին հայ իշխանավորների յուրաքանչյուր հայտարարության ցնծությամբ են արձագանքում։

Քերոբյանն անդրադարձել է նաև Ռուսաստանից Հայաստան ցորենի արտահանման արգելքին։

ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը արգելել կոշտ ցորենի արտահանումն այդ թվում նաև Հայաստան՝ ելնելով կարգավորող իրավական ակտերի նախագծերի մասին կառավարության որոշման նախագծից։

Նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ-ից ցորենի կոշտ տեսակը ՀՀ-ն ներմուծում է միայն մի քանի տասնյակ տոննա, այսինքն՝ չնչին քանակությամբ։

Վահան Քերոբյանն այս թեմայով զրուցել է ՌԴ գործընկերների հետ, որոնք բացատրել են, թե արգելքն այլ երկրների արտահանումն արգելելու համար է։

«Վստահեցնում եմ, որ այս առումով մենք որևէ խնդիր չունենք»,- հավելել է նա։