Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոր­ձան­քի ու անա­պա­հո­վու­թյան իշ­խա­նու­թյու­նը. «Փաստ»

13/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. << Օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նեղված բողոքում էր, թե իրենց մեղադրում են, որ կառավարման ամբողջ համակարգը ձախողված է: Հնարավոր ամեն կերպ ուզում էր ապացուցել, որ այդպես չէ: Լավ, սովորույթի ուժով մանիպուլ յացիա էր անում, արդարանում էր, դա հասկանալի է: Բայց, ի վերջո, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր շոշափելիորեն զգում է այդ ձախողումների հետևանքները:

Երեկ լրատվական դաշտում ամբողջ օրը տեղեկություններ էին շրջանառվում Սյունիքի (ապա նաև Գեղարքունիքի) սահմաններին տեղի ունեցող մտահոգիչ երևույթների մասին: Տեղերից ստացվում էին անհանգստացնող տեղեկություններ:Պաշտոնական աղբյուրները լռում էին, իսկ «քայլողները» կոչ էին անում ապատեղեկատվություն չտարածել, ավելին՝ ոմանք նույնիսկ իրենց թույլ էին տալիս վիրավորել մարդկանց, ովքեր հենց իրադարձությունների կիզակետում են: «Ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, ոչ ոք չի հավատում»: Ժողովրդական այս ասացվածքը ճիշտ երեկվա համար է. որքան շատ էին նիկոլական պատգամավորներն ու քարոզիչները փորձում հերքել, կասկածներն այնքան խորանում էին: Ի վերջո, ՊՆ-ն բարեհաճեց հայտարարություն անել՝ տեղեկացնելով, որ «ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»։ Հավելեցին, որ բանակցություններ են ընթանում: Ի դեպ, տպավորություն էր, որ եթե մամուլը չահազանգեր, իշխանություններն ու մասնավորաբար ՊՆ-ն չէին էլ իմանա՝ ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին:

Մանրամասների մասին երեկ շատ է խոսվել: Պարզապես հերթական անգամ արձանագրենք, որ այս իշխանությունները ոչնչի ունակ չեն, առավել ևս՝ երկրի անվտանգության առումով: Թշնամին անում է՝ ինչ ցանկանում է, Հայաստանի քաղաքացին, տեղական իշխանությունները մնացել են միայնակ, պետական կառույցներն իրարից անտեղյակ են: Իսկ օդում շարունակում է կախված մնալ հերթական փորձանքի ու անապահովության զգացողությունը: Ու այսպես, ցավոք, շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության ղեկին են:

Ի դեպ, ուշագրավ է, որ Սյունիքում բանակցություններ վարող ամենաբարձրաստիճան պաշտոնյան, մեր ունեցած տեղեկություններով, Գորիսի քաղաքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Առուշ Առուշանյանն էր>>:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի՝ 13․05.21թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էս ինչ նյութով եք պատել ձեզ, որ դիմադրողականության, արժանապատվության, Հայոց բանակի սպա լինելու հպարտության մի պտղունց չի մնացել ձեր մեջ.Էդիկ Բաղդասարյան

Հաջորդ գրառումը

Իշխանական խոստումների պղպջակը և պետական պարտքի բեռի ծանրացումը․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026
Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանական խոստումների պղպջակը և պետական պարտքի բեռի ծանրացումը․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական