Էս ինչ նյութով եք պատել ձեզ, որ դիմադրողականության, արժանապատվության, Հայոց բանակի սպա լինելու հպարտության մի պտղունց չի մնացել ձեր մեջ.Էդիկ Բաղդասարյան

Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի պաշտոնները ինչի համար են, ով կարող է բացատրել, էդ զորքի հրամանատարը ինչու ինքնուրույն տեղում որոշում չի կայացրել եւ ոչնչացրել սահմանն հատող թշնամուն:
Էս ինչ նյութով եք պատել ձեզ, որ դիմադրողականության, արժանապատվության, Հայոց բանակի սպա լինելու հպարտության մի պտղունց չի մնացել ձեր մեջ: Բացի խոսելուց (հիմա էլ բոլորդ ապագայի մասնագետ դարձած ինչ որ տեքստեր եք ասում), ինչ եք արել սահմաններում, 6 ամիս է անցել էդ թուղթը ստորագրելուց, ինչ եք արել, ինչ:
Վաղը նման վիճակներ է լինելու սահմանի տարբեր հատվածներում, սրա մասին գոնե մտածել եք, թե ձեզ թվում սահմանները մեր փոխարեն ռուսներն են պահելու:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից։
