Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Փաշինյանը Չարենցավանում է

Չարենցավանում մարտի 19-ին  ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Եզրափակիչ փուլին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

hraparak.am  կայքն էլ հայտնում է, որ միջոցառումը տեղի է ունենում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցում։ Փաշինյանի այցի կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ տարածքում։ Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ մարդիկ մեքենաներով դեպի մարզադպրոցի կողմ շարժվեն։

Նշենք, որ այս մրցաշարի համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է շուրջ 24 միլիոն դրամ։