Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փաշինյանը Ղարիբաշվիլիի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում

հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան: