Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

Խոսքս ուղղում եմ Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի՝ Պարյուր Սևակ գյուղ և այլ բնակավայրերի մեր քաղաքացիներին. Արարատի մարզի բնակիչներին է դիմում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Նա զգուշացնում է.

Շատ վաղուց կա որոշում, որ ՀՀ-ի տարածքում կան բնակավայրեր՝ անկլավներ, որոնք փոխանցվելու են Ադրբեջանին. մասնավորապես՝ դրանցից ամենից կարևորը ռազմավարական առումով Տիգրանաշենն է:

Ի՞նչ է սպասում ձեզ և ողջ ՀՀ-ին, եթե 2026-ին սա վերընտրվի ու կարողանա կառավարություն կազմել:

Տիգրանաշենը հայաթափվելու է. այնտեղի բնակիչները մեծագույն հավանականությամբ տեղափոխվելու են Պարույր Սևակ գյուղ. տևական ժամանակ նշյալ գյուղում նորգաղթյալ Տիգրանաշենցիների համար տներ են նախագծվել ու մի մասը արդեն կառուցվել է:

Տիգրանաշենի հանձնումից հետո այստեղ են տեղակայվելու՝

– Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր և սահմանապահ ստորաբաժանումներ,

– Ադրբեջանի մաքսային ծառայության կառույցներ,

– Բաքվի կողմից նշանակվելու է տարածքի ժամանակավոր կառավարիչ,

– ավելի ուշ այստեղ կտեղափոխվեն նաև ինչ-որ քանակի ադրբեջանական ազգաբնակչություն:

Տիգրանաշենով անցնող ՀՀ-ի՝ հյուսիսը հարավին միացնող ռազմավարական ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական անվտանգության ու մաքսային ծառայությունների լիարժեք վերահսկողության տակ, քանի որ համարվելու է Ադրբեջանի տարածք:

Սա նշանակում է, որ ադրբեջանցիներն են որոշելու, հայկական բեռնատար կամ մարդատար ո՞ր մեքենան անցնի, որը՝ ոչ:

Ի դեպ, նրանք կարող են խուզարկություններ անել, իջեցնելով ՀՀ-ի քաղաքացիներին:

Ավելին՝ կարող են խոչընդոտել ՀՀ-ի հյուսիսից հարավ ռազմական նշանակության բեռների տեղափոխմանը:

Սա գրում եմ, որ առավել մանրամասն պատկերացնեք գալիք, կամ ավելի ճիշտ` արդեն ընթացիկ աղետը:

Սա լավ հիշեք, երբ 2026-ի ընտրությունների ժամանակ ասեք, թե բա ընդդիմության մեջ որևէ մեկը չկա, ում ընտրեմ, կրկին սրան պետք է ընտրեմ:

Մտածեք այս մասին:

Կարող եք նաև տարածել այս նյութը:

2026-ը փրկության ընտրություն է լինելու, հետո էլ տարբերակ չի լինելու: