Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է. հայտնում է A Haber-ը:

Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:

Չորս օր առաջ ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել էր՝ 560 միլիարդ թուրքական լիրայի կոռուպցիայի և խարդախության գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ահաբեկիչների հետ համագործակցելու համար։

Ձերբակալությունից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիներ են սկսվել, որոնք գնալով թափ են հավաքում:

Բողոքի ակցիաներին միացել են նաև Թուրքիայի փաստաբանները։

Հաճախ ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի են ունենում բախումներ։ Տեսախցիկների առաջ ոստիկանները դաժանորեն ծեծում են ցուցարարներին։

Խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը։ Իսկ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել է զրկել արտոնագրից այն լրատվամիջոցներին, որոնք «օրենքի շրջանակից դուրս են հեռարձակում»։ Մարտի 23-ի գիշերը ոստիկանությունը ցույցերի ժամանակ բերման է ենթարկել 323 մարդու։