Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հավանական ՏԻՄ թեկնածուների դեմ իշխանությունը բռնաճնշումներ է իրականացնում․ Ի․ Սաղաթելյան

09/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և այսօրվա իշխանությունը համատարած կերպով մեր հավանական թեկնածուների նկատմամբ իրականացնում է բռնաճնշումներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում։

«Շարունակվում են հետապնդումները համայնքների ղեկավարների նկատմամբ, շարունակվում են ճնշումները, որպեսզի գործող, հեղինակություն ունեցող համայնքապետերը հրաժարական տան, որպեսզի իրենց թեկնածուներին նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, և այդ ուղղությամբ փորձեն տեղական ընտրություններում հասնել հաջողության։ Որովհետև ակնհայտ է, որ հեղինակություն ունեցող շատ մարդիկ խուսափում են ՔՊ-ի ցուցակով առաջադրվել, այդ մարդկանց տարբեր մեղադրանքներով մեկուսացնում են, որպեսզի ՏԻՄ ընտրություններում ևս կարողանան հաջողության հասնել։ Սա է այսօրվա իշխանությունը, և ինչ կատարվում է մեր երկրում, մենք դրա հետ չենք կարող համակերպվել»,-նշեց նա։

Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ Գորիսում երկու կուսակցություն դաշինք են կազմել և «Առուշանյան» դաշինքով մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, ՀՅԴ-ն պաշտպանելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը։

Նա ասաց, որ տարբեր համայքններում ունեն տարբեր մոտեցումներ՝ տեղեր կան, որ հանդես կգան դաշինքով, տեղեր կան՝ առանձին․ բազմաթիվ համայնքներում Դաշնակցությունը հանդես է գալու առանձին իր համամասնական ցուցակով։

«Այսինքն, եթե մի տեղ կա, որ կուսակցություններից մեկն է մասնակցում, չի նշանակում, որ տարաձայնություններ կան, պարզապես, հաշվի առնելով տեղի կառույցների կարծիքները, եկել ենք այդ եզրակացության»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա փաստեց, որ ՏԻՄ-ի հետ կապված տեղի են ունենում ակնհայտ ապօրինություններ, որին իրենք առաջկայում կանդրադառնան։

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ իրենք մի շարք դեսպանատների, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների նամակով՝ դաշինքի անունից տեղեկացրել են, թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին։  

Մանրամասն՝ տեսանյութում․ 

https://youtu.be/tI7hbZ6sfjo
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարոյազուրկ իշխանությունները փրփուրից են կառչում. մտադիր են կալանավորել քաղցկեղով ծանր հիվանդ Վրեժ Մարկոսյանին

Հաջորդ գրառումը

Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագիծն արդեն ամբողջական տոհմածառը գտնելու հնարավորություն է ընձեռում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագիծն արդեն ամբողջական տոհմածառը գտնելու հնարավորություն է ընձեռում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական