Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տականքը հասկանում է, որ Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, որը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջարկը։

«Կանաչ անթրաշ «չմոն» հայտնել է, որ մերժում է Պուտինի եռօրյա հրադադարի առաջարկը մայիսի 9-ի առիթով և չի կարող ապահովել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։

Իսկ ո՞վ է նրա երաշխիքը փնտրում։ Պարզապես բառային սադրանք։ Ոչ ավելին։

Տականքը հասկանում է, որ Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամ-ալիքում։