Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինեան եւ Իր Իշխանութիւնը ՀՀ Սահմանադրութիւնը Այլեւս Կոշտ Կերպով Ոտնակոխ Կ’ընեն

11/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, ՌԱԿ մամուլ

ՌԱԿ Համադրուած Մամուլի Խօսքը

Աննախադէպօրէն, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Եպիսկոպոսական Դասի Մեծամասնութիւնը Մայր Աթոռի Մէջ Եպիսկոպոսական Ժողովի Մասնակցութեան Երթալու Պարագային Ֆիզիքապէս Վտանգուած Կը զգայ:

ՀԱԵ-ն Այլևս Ստիպուա՞ծ Է Դիմելու Միջազգային Արդարադատական Միջամտութեան

Մեր ԽՕՍՔ-ին նախաբանը ծանրակշիռ, եւ անվիճելիօրէն հիմնաւորուած, մեղադրանք և հարցադրում է  ուղղուած Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին եւ իր ուղղորդութեամբ գործող երկրին արդարադատութեան մարմիններուն:

            Արդարեւ վերջին ամիսներուն ընթացքին ծանօթ է բոլորին թէ Վարչապետ Նիկոլ Փաշինեան եւ իր իշխանութեան արդարադատութեան մարմինները, աստիճանաբար եւ արագօրէն վատթարացող յարձակողական գործելակերպի մը ձեռնարկած են, նկատմամբ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ բարձրաստիճան հոգեւորականներուն՝ ի մասնաւորի Ամենայն Հայոց Հայրապետին:

            Այս աննախադէպ վարուելակերպը սկսաւ որպէս արդիւնք Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմէ, իբրեւ թէ իր որպէս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ հաւատացեալ զաւակ՝ անձնապէս զգացած «ընդվզումէն», մեր եկեղեցւոյ կարգ մը հոգեւորականներուն անձնական կեանքին մէջ ունեցած սայթաքումներէն: Սակայն շատ արագօրէն գործադրուող միջոցառումները սկսան ձեւաւորուիլ որպէս ակնյայտօրէն պետական կոշտ ձեռնարկութիւններ ուղղակիօրէն եւ ֆիզիքապէս միջամուխ ըլլալու,  Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ եւ անոր ծառայող հոգեւորականներու կեանքին մէջ:

            Երբ Վարչապետը, այլեւս ամէն Կիրակի, ոստիկաններու ջոկատով մը շրջապատուած է որ կ՛երթայ ներկայ գտնուելու տարբեր եկեղեցիի մը մէջ մատուցուող պատարագին, եւ ի սկզբանէ լրատուամիջոցներով կը ծանուցուի թէ խախտելով մեր եկեղեցւոյ ծխական հիմնական կանոնները, այդ օրը պատարագիչը պիտի զանց առնէ Ամենայն Հայոց Հայրապետի անուան յիշատակութիւնը, երբ կը շարունակուին մանաւանդ բարձրաստիճան հոգեւորականներու աննախադէպ կալանաւորումները յաճախ խիստ կասկածելի փաստերով. իբրեւ թէ տարիներ առաջ անոնց գործած մէկ արարքին համար, ակնյայտ դարձած է թէ այս դատապարտելի գործելակերպը այլեւս որեւէ առնչութիւն չունի Վարչապետին որպէս «հաւատացեալ» զգացած վրդովմունքին հետ:

            Կատարուածը ակնյայտօրէն բացայայտ խախտումն է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան պահանջին, եւ իշխանութեան կոշտ եւ չ’արդարացած միջամտութիւնն է Եկեղեցւոյ կեանքին մէջ:

            Գիտակից հայ ժողովուրդը բնականաբար խոր վրդովմունքով կը հետեւի Հայաստանի մէջ տեղի ունեցող այս տխուր տագնապին, որ աստիճանաբար հասած է աւելի սաստկացող ազգակործան զարգացումներու վիճակին:

            Մենք մեր մամուլով վերջին շրջանին կրկնակի կոչեր կատարեցինք, նախ պահանջելով Հայաստանի իշխանութիւններէն դադրեցնել միջազգային արդարադատութեան չափանիշները խախտող՝ առանց կանոնաւոր դատավարութեան հիմնական ձեւակերպութիւններու օրինաւոր կայացման, հոգեւորական թէ աշխարհականներու կալանաւորման սովորութիւնը, որ միայն բռնապետական երկիրներու յատուկ գործելակերպ է: Նոյնպէս պահանջելով անոնցմէ յարգել Հ.Հ. Սահմանադրութիւնը : Նոյնպէս, մեր մամուլով նաեւ խնդրեցինք Մայր Աթոռէն գործադրել մեր Եկեղեցւոյ կանոնագրութեան պահանջները, ամենաշուտը հրաւիրելով Եպիսկոպոսական, ապա՝ Ազգային Եկեղեցական ժողովներ, քննելու եւ ի պահանջել յարկին բարեկարգումներ մտցնելու համար եկեղեցական կեանքը հակակշռող եկեղեցւոյ օրէնքներուն մէջ:

            Սակայն ահա այսօր բացայայտուեցաւ Հայաստանի սահմաններէն ներս վերջին օրերուն տիրող կացութեան լրջօրէն գեր ծանրակշիռ վիճակը, երբ մինչ Ամենայն Հայոց Հայրապետը օրինակելի կերպով առաջին քայլը առաւ հրաւիրելով Դեկտեմբերի 10-12-ին Մայր Աթոռի մէջ գումարելու Եպիսկոպոսական ժողովը, ահա այդ ժողովի գումարուիլը ձախողեցաւ երբ հասկնալիօրէն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ աշխարհատարած թեմերուն մէջ գործող Եպիսկոպոսներու մեծամասնութիւնը իրենք զիրենք վտանգուած զգացին եւ ըստ Մայր Աթոռէն ստացուած տեղեկատուութեան, «նկատի առնելով Հայաստանում տիրող ներկայ իրավիճակը, մասնաւորապէս եկեղեցականներու նկատմամբ իրականացուող բռնաճնշումները, այդ թւում՝ կալանաւորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակաւորապէս յետաձգւում է», Եպիսկոպոսական ժողովը յետաձգուած է :

            Ահա թէ, Վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ իր իշխանութեան յամառօրէն վարած հակասահմանադրական, հակաժողովրդավարական եւ բռնապետական գործելակերպը, ակնյայտօրէն ինչպիսի ամօթալի մակարդակի իջեցուց Հայաստանը աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներու համայնապատկերին մէջ:

                Այս արդէն իսկ ծանրակշիռ տուեալներով կացութիւնը վերլուծող խմբագրականը հրապարակելու վերջին րոպէին, ահա յայտնուեցաւ Փաշինեանի վերջին յայտարարութիւնը, ուր ան այլևս բացայայտօրէն կը հաստատէ իր որոշումը, ոտնակոխ ընելու ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութինը, այլ նաև նոյն ինքը՝ համաշխարհային կառոյց ունեցող ՀԱԵ-ւոյ կանոնագիրը, և օրինազանց կերպով, իր ուժային համակարգի միջամտութեամբ հեռացնել ազգնտիր Ամենայն Հայոց Հայրապետը, և ապօրինաբար նշանակել ապօրինի Տեղապահ, ևայլն…ևայլն:

Այս ձևով ցաւալի ազգային այս տագնապը պիտի անխուսաբելիօրէն ստանայ համաշխարհային բնոյթ: ՀԱԵ-ն իր հոգևորական և աշխարհական բաղկացուցիչ մասնիկներով ունեցած համաշխարհային կառոյցով պիտի ստիպուի՞ դիմել Մարդկային Իրաւանց և այլ միջազգային պատկան մարմիններու միջամտութեան:

            Հակառակ այս բոլորին եւ նոյնիսկ այս հանգրուանին՝ մենք կոչ կ’ընենք այս անգամ ուղղակիօրէն Վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ իր վարչամեքենային, որպէսզի անմիջապէս եւ հիմնովին բարեփոխման ենթարկեն իրենց ներկայ ակնյայտօրէն մերժելի ազգավնաս ընթացքը:

            Առաջին հերթին, անոնք պարտին ազատ արձակել քաղաքական պատճառներով եւ ակնյայտօրէն, առանց միջազգայնօրէն ընդունուած արդարադատութեան կանոններուն հետեւելու կալանաւորուած հոգեւորական թէ աշխարհական քաղաքական բանտարկեալները, եւ պարտին պաշտօնապէս յայտարարել, թէ կը դադրեցնեն այդ գործելակերպը:

            Նոյնպէս իշխանութիւնները պարտին յայտարարել թէ կ’ընդունին այսուհետեւ իրենց գործելակերպը բծախնդրօրէն սահմանափակել Սահմանադրութեամբ հակակշռուած օրէնքի պահանջներուն:

            Իր կարգին մեր գնահատանքը կը յայտնենք Ամենայն Հայոց Հայրապետին օրինակելի նախաձեռնութեան, հրաւիրելու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց ժողովը, որ պարտի գումարուիլ իշխանութեան կողմէ երաշխաւորուած հանգիստ եւ անկաշկանդ պայմաններու մէջ, անպայմանօրէն Մայր Աթոռին մէջ, նպատակ ունենալով յառաջիկայ Ազգային Եկեղեցական Ժողովի գումարման պատրաստութիւնը, ուր հանգամանօրէն եւ ի պահանջեալ հարկին  բարեկարգումներ որդեգրուին եկեղեցւոյ կանոնագրութեան մէջ:

            Մենք անհրաժեշտ կը նկատենք վերոյիշեալ քայլերու անյապաղ գործադրութիւնը, որպէսզի հայաստանաբնակ թէ սփիւռքահայ հոգեւորական թէ աշխարհական ամէն հայ բոլորովին ապահով զգայ երթալ Հայաստան եւ ամբողջովին ազատ զգայ մասնակցելու որեւէ եւ բոլոր օրինական միջոցառումներուն եւ ժողովներուն, որոնց նպատակն է բարելաւումը հայոց հոգեւորական թէ ֆիզիքական կեանքին, առանց ինքզինք ենթարկուած զգալու անօրինական գաղտնի միջոցառումներու եւ արձանագրութիւններու (ապօրինի ձայնագրութիւններ և տեսերիզներ) կայացման սպառնալիքին:

            Այս բոլորը կը պահանջենք միանշանակ, յանուն մեր եկեղեցւոյ եւ հայ ազգի գերագոյն շահերուն:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ

ԱԶԳ (Հայաստան), ԱՊԱԳԱՅ (Մոնրէալ), ԱՐԵՒ (Եգիպտոս),

ԶԱՐԹՕՆՔ (Լիբանան), ՆՈՐ ԱՇԽԱՐՀ (Յունաստան), ՊԱՅՔԱՐ (Պոսթոն),

The Armenian Mirror Spectator (USA), ՍԱՐՏԱՐԱՊԱՏ (Արժանթին)

10 Դեկտեմբեր 2025

Նախորդ գրառումը

Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուսին

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026
Նորություններ

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026
Նորություններ

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026
Միջազգային

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական