Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Էջմիածնի իրադարձությունների ժամանակ վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։

Շտապ օգնության խումբը նրան արդեն հոսպիտալացրել է։

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը տեղափոխվել է Վաղարշապատ ԲԿ։ Ըստ նախնական տվյալների՝ հոգևորականը սրտի կաթված է տարել:

Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Այս մասին հայտնում է Հայր Զաքարիան։

«Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս: Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին»,- գրել է Հայր Զաքարիան։