Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վաշինգտոնը չի բացառում Վրաստանի դեմ հավելյալ քայլերի կիրառումը

Միացյալ Նահանգները չի բացառում Վրաստանի դեմ «հավելյալ քայլերի» կիրառումը՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների վերականգնման դեպքում։

Այս մասին երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

«Արևմտյան ողջ հանրությունը այժմ Ռուսաստանի Դաշնությունից որոշակի հեռավորություն է պահպանում, և մենք կարծում ենք, որ այժմ այդ երկրի հետ համագործակցությունն ընդլայնելու լավագույն պահը չէ», – հայտարարել է Պատելը։

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնվեն, ապա դա «լուրջ մտահոգության տեղիք կտա»։