Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Սյունիքի մարզում բախվել են պարսկական համարանիշներով երկու ավտոմեքենաներն ու «ԶԻԼ» բեռնատարը

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշներով MACK մակնիշի, NASIM մակնիշի և GAZ 53 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով MACK-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։