Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կրկին մեկնել է Սյունիքի մարզ։

«Սկսում եմ բարեկամության, համերաշխության, աջակցության այցը Սյունիք: Սյունիքը Հայաստանի տարածքի անբաժան մասն է։ Դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ, առանց անհանգստության և սպառնալիքների», – նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։