Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սա սիրուն մեռնել էր, մեռնել խայտառակվելով․․․

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Հաց ու տեսարան կամ խրախճանք ժանտախտի ժամանակ։

Հայկ Նահապետը կամ Սասունցի Դավիթը դժվար ասեին` հաղթելու համար պարտադիր չէ հաղթել Տիտանյան Բելին կամ Մըսրա Մելիքին։

Բայրաքթարներով բեմականացված Մաշտոց … Ու միք ասի` սիրուն էր, սիրուն բան չկար, քանզի դավաճանների կազմակերպած միջոցառումը ստրուկների համար ապրիորի սիրուն լինել չի կարող, թաղման ժամանակ սիրուն բան չկա` անկախ մեռելի շորից, դագաղի գնից և կամ ողբանվագի ելևէջներից։

Ու՞ր էր Վեհափառն, ու՞ր էին պետականության կազմավորման ակունքներում կանգնածներն, ու՞ր էր պետականության երաշխավոր բանակն, ու՞ր էր մեր պատմությունը … Գունագե՞ղ էր, այո՛, տոնակատարությու՞ն էր, այո՛, բոլոր կործանումների ամենագունագեղ տոնն, ինչի հետ չեն կարող համակերպվել գոնե սեփական տներն այրած տնավերները, պատերազմի դավից խեղվածները, Բաքվի բանտերի գերիները, սառնարաններում պահվողների մասունքները, Եռաբլուրներում հանգչողները … Այո՛, կյանքը շարունակվում է, մինչդեռ սա սիրուն մեռնել էր, մեռնել խայտառակվելով։

Արժանապատվություններդ տվեք, կոշիկներս մաքրեմ, սուտ արցունքներով` ոտքերս լվամ։