Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների առաջնորդներ դատապարտել են Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ անհարգալից դրսևորումները, հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքներն ու բռնի գործողությունները:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:









