Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Պուտինը և Փաշնյանը հեռախոսազրույց են ունեցել

Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ», – ասված է հաղորդագրությունում։ Բացի այդ, ՌԴ ղեկավարը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին. Դրանում նա ընդգծել է, որ ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, և 

Մոսկվան հանդես է գալիս դրանց շարունակական հաջող զարգացման օգտին՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Պուտինը Հայաստանի վարչապետին մաղթել է նաև առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ կառավարության գործունեության մեջ։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին շնորհավորանքների, ինչպես նաև 

«Ռուսական երկաթուղիներին» մայիսի 25-26-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ավերված երկաթուղու հատվածներն արագ վերականգնելու համար։2008 թվականի փետրվարից Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն) կոնցեսիոն կառավարման ներքո։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական ընկերության մասնագետները սկսել են վերականգնել հանրապետությունում երկաթուղային հաղորդակցությունը, այդ թվում՝ Վրաստանի հետ կապող միակ միջազգային գիծը։

Կիսվել