Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Տեղի ունեցողը կապված է մեր ընդդիմադիր գործունեության հետ. պատրաստ էինք այս ամենին. Քոչարյան

Իմ բնակարանում խուզարկությունը կապված է քաղաքական գործունեության հետ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ հավելելով, որ պատրաստ էին իրադարձությունների նման զարգացմանը։

«Տեղի ունեցողը կապված է մեր ընդդիմադիր գործունեության և այս իշխանության վարած քաղաքականության հետ անհամաձայնության հետ՝ չընկերկելու, չնահանջելու, չկզելու հետ։ Մենք պատրաստ էինք այս ամենին։ Առաջին անգամ չէ, և դա շարունակվելու է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն արտահայտվել դեմ», – ասաց Լևոն Քոչարյանը՝ կրկին շեշտելով, որ սա իշխանությունների սովորական ձեռագիրն է, և մամուլն էլ երեկ գրել էր, որ նման գործողություններ են սպասվում։

Նա միաժամանակ հավելեց, որ խուզարկությունն ընթանում է առավոտյան ժամը 7-ից։ Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ տեղյակ է հորը և եղբորն առնչվող գործողություններին։

Կիսվել