Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան

Սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կշարունակենք։ Գործընթացը կավարտվի տրամաբանական ժամկետներում։ Այս մասին ԱԱԾ սահմանապահ զորքերի ստեղծման օրվա կապակցությամբ հայտարարել է Փաշինյանը։

«Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը:

Օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանազատման  ամփոփումը, վրաց գործընկերների հետ արդեն պայմանավորվածություններ ունենք»,- հայտարարել է Փաշինյանը։