Սահմանադրական բարեփոխումների հիմքում դրված է եղել այն միտքը, որ նախորդ տարիներին ժողովուրդն իրականում չի ընտրել Սահմանադրությունը։ Իսկ այս անգամ կընտրի, որովհետև ի պատիվ այս իշխանության՝ մենք ունեցել ենք ազատ ու արդար ընտրությունների օրինակ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Այսինքն՝ մեր երկրում գոնե թե իմ տեսած միակ ընտրություններն էին, որոնց արդյունքները կասկածի տեղիք չեն տվել, և հետևաբար նույն սկզբուքնով ու տրամաբանությամբ ենք առաջնորդվելու՝ ստանձնելով պատասխանատվություն անցկացնելու ազատ և արդար ընտրություններ»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նապխագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ինքը չի հանգստանա, մինչև չհեռացնի ՔՊ-ին, Սրբուհի Գալյանն կիսակատակ նկատեց.
«Ինքը չի հանգստանում, ես ինչո՞ւ պետք է… կներեք…»։
Հիշեցնենք, որ Քոչարյանն օրերս հայտարարել էր՝ իրենք վճռական են տրամադրված, և իրենց միակ նպատակը հաղթանակն է։
Նա վստահություն էր հայտնել, որ գործող իշխանությունն առաջիկա ընտրություններում պարտվելու է։
«Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իրենց իշխանության գալու առաջին օրերից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը։








