Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական  սահմանին. Զախարովա

Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական  սահմանին. այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուս պաշտոնյան կոչ են արել Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել գործընկերներին՝ հաղթահարելու մնացած հակասությունները՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման,  սահմանազատման հարցում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  ղեկավարների եռակողմ համաձայնագրերի համաձայն։