Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ռուսական բանակը դուրս կգա Կուրսկից

Բանակն ավարտում է Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին պարտության մատնելը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում։

Նա նշել է, որ յուրաքանչյուր ուկրաինացի զինվոր, ով «պատերազմական հանցագործություն է կատարել Կուրսկի շրջանում խաղաղ բնակչության դեմ», պետք է բացահայտվի և պատժվի։

Պուտինը հանձնարարել է զինվորական դատախազներին օգնել ռուսական բանակում ռազմական կարգապահության ամրապնդմանը։