Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՌԴ-ն հերքում է ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ արևմտյան պնդումները

Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են, Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինվորականները դիմադրություն չեն ցույց տալիս ռուսական ստորաբաժանումներին։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային բազաների ռազմական ենթակառուցվածքը անսարք է։ Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությունները Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը»,- հավելել են նախարարությունից։