Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՌԴ-ն գրոհները կզարգացնի Ուկրաինայի բոլոր ուղղություններով

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարերել է ակտիվացնել ՌԴ զինված ուժերի գործողություններն Ուկրաինայի բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքերով, նման գործողություններն անհրաժեշտ են, որպեսզի զրկեն Կիևին Դոնբասի և այլ տարածաշրջանների բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունից։