Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռասիստական ​​հարձակումներ քրդերի վրա և նրանց ծեծը Անթալիայում

Թուրքիայի Անթալիա քաղաքում մի շարք զինված անձինք ստեղծել են խցանումներ, ճշտում են քաղաքացիների ինքնությունը և եթե բացահայտում են քրդերի, ծեծի ենթարկում:

Անթալիայի Մանավգաթ շրջանում հուլիսի 28-ին բռնկված հրդեհներից հետո, որի հետևանքով առնվազն յոթ մարդ զոհվեց, ևս 400-ը վիրավորվեցին, ռասիստական ​​խմբերը ճշտում են քաղաքացիների ինքնությունը` խցանումներ ստեղծելով Անթալիայի որոշ շրջանների գլխավոր ճանապարհներին: Քրդական աղբյուրների համաձայն, խմբերը, որոնք զենքերով և մահակներով կանգնած են անցումների վրա, տեսնելով մարդկանց, որոնք իրենց կարծիքով քրդեր են, ծեծի են ենթարկում:

Վերջին օրերին ազգային ենթահողի վրա մի քանի սպանություններ են տեղի ունեցել, որոնցից ամենավիճահարույցը Ղունիե քաղաքում 7 հոգանոց քուրդ ընտանիքը սպանվեցին մի թուրքի միջոցով:

Թուրքական ընդդիմադիր խմբավորումներ, ինչպիսիք են «Աշխատանք և ժողովրդավարություն» ցույցեր են կազմակերպես բազմաթիվ քաղաքներում՝ ընդդեմ ռասիստական արարքների, որոնք ըստ երևույթի հովանավորվում են երկրի իշխանությունների կողմից:

Մեր ստացած տեղեկությունների համաձայն, թուրքիայի ոստիկանությունը Վան և Մուշ քաղաքներում, մինչև 15 օր արգիլել են ցանկացած հավաք և ցույց:

©️ #ՓԱԿԱԳԻԾ