Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռադիոկապի ձայնագրությունը, մտածում եմ, ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ. Փաշինյանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ այն ի հայտ գա. փաստաբան

30/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի խոսքի արժանահավատության ստուգման համար նախ պարտավոր են ներկայացնել ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունը, որը ոչնչացվել է, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դա ոչ թե իր ավտոշարասյունն է եղել, այլ վարչապետի, և ինքը անգամ վկա չէ այս գործով, քանի որ մեքենայի մեջ նստած է եղել և ոչինչ չի տեսել։

«Ես նույնիսկ մտածում եմ, որ ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ կերպով։ Այդտեղ կա մի հանգամանք, որը շատ խնայողաբար թաքցվում է։ Օրինակ՝ մենք կտեսնեինք՝ ով հրահանգեց։ Տեսեք՝ պաշտպանն ակնարկում է, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չի, այսինք մարդուն գուցե ասել են՝ արագացրու։ Սա է ամբողջ խնդիրը։ Երբ լսում ենք պաշտպանական եզրափակիչ ելույթները, տպավորությունն այն է, որ Արամ Նավասարդյանը  քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազմի մոտ։ Եթե այդպես է, ապա Արամ Նավասարդյանը թող ցուցմունք տա դրա մասին, թե արդյոք իրեն արագության վերաբերյալ ցուցում տրվել է, թե ոչ։ Երեկ վերջին խոսքում ինքն ակնարկեց, որ արագությունը իր լիազորությունը չի, բայց ինքը երբեք չի ընդունել, որ արագություն է գերազանցել։

Մեր ասելիքը հենց դա էր, որ շարասյան ղեկավար կազմի արարքի գնահատման իմաստով շատ կարևոր է ավտոմեքենաներում ռադիոկապի ձայնագրությունը։ Այդ ձայնագրությունով մենք կտեսնենք, թե յուրաքանչյուրը ինչպիսի հրահանգ է տվել, ինչ գործողություն է կատարել։ Այսօր դատախազությունը մեկնաբանում է, որ շարասյան ղեկավար կազմին հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել օրենքի անորոշության պատճառով, որովհետև անձնական պատասխանատվությունը, թեև կառավարության որոշմամբ դրված է նրանց վրա, բայց դրա իրագործման իրավական մեխանիզմները չկան։ Այսինքն՝ օրենսդրական բաց է ստացվում։

Ընդ որում՝ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա կառավարության այդ որոշումը փոխվեց շատ արագ, հիմա արդեն վարորդների վրա են դրել պատասխանատվությունը, որպեսզի հետագայում, եթե նման դեպք լինի, ավտոշարասյան ղեկավար կազմը պատասխանատվություն չկրի։

Տուժող կողմը միշտ պնդել է, որ այդ ձայնագրությունները պետք է անպայման ներկայացվեն։ Ընդ որում՝ քննություն չի արվում այդ ձայնագրությունների շուրջ, համապատասխան սարքը քննիչը առգրավեց, բայց նորից փորձաքննություն չի նշանակել այդ սարքով, որպեսզի մենք տեսնենք, ի վերջո, ջնջվել է, թե չի ջնջվել, մեխանիկական ներգործություն կա, թե չկա։ Հիմա ոստիկանության պատասխանը հետևալն է, որ տեխնիկական խոտանի պատճառով իբրև թե ձայնագրություն չի իրականացվել։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ ձայնագրությունը ի հայտ գա, քանի ձայնագրությունն ի հայտ չի եկել, նրա յուրաքանչյուր խոսքը մենք արժանավորության տեսանկյունից կարող ենք կասկածի տակ դնել՝ նաև իր անձը հաշվի առնելով։ Ես ինքս չեմ հավատում իր խոսքին»,– ընդգծեց Րաֆֆի Ասլանյանը։

Նա նաև նշեց, որ տուժող կողմի կարծիքով՝ առնվազն քրեական պատասխանատվության տիրույթ պետք է բերվեին նաև ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, այսինքն կորտեժի ղեկավարը, պետական պահպանության ծառայության պետի տեղակալը և ավտոշարասյան ղեկավարը, այսինքն՝ ճանապարհային ոստիկանության գումարտակի հրամանատարը։

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 30–ին, Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։

Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։

Իսկ վերջնական դատավճիռը կկայացվի օգոստոսի 13–ին, ժամը 12.00–ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտպանն ասում է՝ Սոնա Մնացականյանը, գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորյալ չի զիջել. Ասլանյան

Հաջորդ գրառումը

Վահան Կոստանյանը և Պաղեստինի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում գործընթացների վերաբերյալ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վահան Կոստանյանը և Պաղեստինի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում գործընթացների վերաբերյալ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական