Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտպանն ասում է՝ Սոնա Մնացականյանը, գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորյալ չի զիջել. Ասլանյան

30/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է այն իմաստով, որ դատարանի կողմից կայացված վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։

«Հաջորդիվ՝ արդեն լրացուցիչ դատալսումների փուլում, դատարանը անդրադառնալու է պատժի հարցին։ Բնականաբար, 244–րդ հոդվածով պատիժ չի նշանակելու, որովհետեւ 2022–ի հուլիսի 1–ից ուժի մեջ մտած  քրեական օրենսգրքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը այլեւս հանցագործություն չէ։ Այսինքն՝ տվյալ հանրորեն վտանգավոր արարքը ապաքրեականացված է, հետևաբար այդ հիմքով պատիժ չի նշանակի դատարանը, իսկ 242-րդ հոդվածի երկրորդ մասով բնականաբար նշանակելու է պատիժ։

Ըստ տվյալ պահին գործող քրեական օրենսգրքի՝ նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Նոր քրեական օրենսգրքում ազատազրկումը 2-5 տարի ժամկետով է, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, բնականաբար տվյալ դեպքում կիրառելի է նախկին քրեական օրենսգիրքը»,–ասաց նա։

Ի պատասխան դիտարկմանը, որ ամբաստանյալը մինչև օրս պնդում է, որ անմեղ է, որ ինքը արագությունը չի գերազանցել, Րաֆֆի Ասլանյանը նկատեց՝ ամբաստանյալը և ամբաստանյալի պաշտպանները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանվելու իրավունք ունեն, հետևաբար իրենց մեղադրանքը վիճարկելը բխում է իրենց քրեադատավարական իրավունքից։

«Բայց երբ պաշտպանության կողմը դա վերածում է արդեն իրավական շանտաժի (օրինակ՝ պաշտպան Բալոյանը երեկ ասում էր, որ Սոնա Մնացականյանը, գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորյալ չի զիջել և դիտավորյալ հատել է ճանապարհը կամ դիտավորյալ հետ քայլ է կատարել), այսինքն, երբ փորձում են տուժող անձին ինքնասպանություն վերագրել, սա արդեն, ես կարծում եմ՝ իրավունքի տիրույթում այնուամենայնիվ չի տեղավորվում։ Որքան էլ ազատ պաշտպանվելու հնարավորություն ունի կողմը, պետք է այդ սահմանները պահպանի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ որ եթե դժգոհ լինեն դատավճռից, ապա կբողոքարկեն։

Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն դիտարկմանը, որ փորձաքննության ընթացքում փորձագետները կադր են հանել, և այդպիսով արագությունը արհեստականորեն մեծացրել են, Ասլանյանն ասաց.

«Այդ հարցին մենք բազմիցս անդրադարձել ենք, և կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը դատարանը մերժել է, հետևաբար եզրափակիչ ելույթներով նորից դրան անդրադառնալը աննպատակահարմար էր։ Բայց քանի որ հարցը տալիս եք, ես նորից պարզաբանեմ։ Դա,ինչպես պաշտպանության կողմն է պնդում, կուլ տված կադր չի։ Առաջինը անշարժ կադրն է, հաջորդ կադրերը դրանք շարժական կադրեր են։ Այսինքն փորձագետը պնդում է, որ առաջին կադրում ցույց է տվել ավտոմեքենայի տվյալ պահի անշարժ դիրքը, հաջորդ երկու կադրերում շարժը, և ասել է, որ դ հաշվել է վայրկյան, իսկ պաշտպանների պնդմամբ առաջին կադրը ևս պետք է վայրկյանների մեջ հաշվարկվեր։ Փորձագետն ասում էր՝ դա զրոյական կադր է, լավ վերջապես ես որտեղ վերցնեմ ավտոմեքենայի ստատիկ դիրքը։

Նա ասում է՝ եթե դուք ստատիկ դիրքը փորձում եք հաշվել վայրկյանի ծավալում, արհեստականորեն արագություն է նվազում։ Առաջին կադրում մեքենան կանգնած է, երկրորդ կադրում շարժվում է, երրորդում շարժվում է, այսինքն դա տևում է մեկ վայրկյան։ Հիմա պաշտպան Բալոյանը ասում է, չէ, մեկ վայրկյանում տեղավորեք երեք կադր։

Բայց նույնիսկ ակնադիտական եղանակով, եթե նայում ենք, բոլորս, ովքեր վարորդ են, նույնիսկ ոչ վարորդները, տեսնում են, որ այդտեղ 72 արագություն չի, դա 108 արագությունից ավելին է։ Ընդ որում՝ փորձագետը նշել է, որ դա նվազագույն արագություն է, խաչմերուկը մուտք գործելու պահին արգելակման պայմաններում է 108, և ակնհայտ է, որ այդ ավտոմեքենան առնվազն մինչև խաչմերուկ մուտք գործելը 120-130 արագությամբ է եղել։

Պաշտպան Բալոյանն ասում է՝ վտանգը առաջացել է հետքայլ կատարելու պահից, այսինքն՝ եթե մարդը մտնում է երթևեկելի գոտի, ուրեմն վարորդը պետք է նույն արագությամբ շարժվի մտածելով, որ կանցնի դիմացով, բայց փորձագետները պնդել են, որ վտանգ առաջանում է, երբ ոտքը դնում է երթևեկելի գոտի։ Հետևաբար հետիոտնի գործողությունները անգամ անկանխատեսելի են։

Այս պարագայում կա նաև հետիոտնային անցում, դա ավելի զգոն է դարձնում վարորդին, ընդ որում, նույնիսկ եթե հետիոտնային անցում չի լինում, ցանկացած վայրում, եթե հետիոտնը ոտքը դնում է ճանապարհին, այդ ժամանակ արդեն վարորդի համար վտանգ առաջանում է»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ այսօրԵրևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։

Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։ Վերջնական դատավճիռը կկայացվի օգոստոսի 13–ին, ժամը 12.00–ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոշոր հրդեհ Գետամեջի թռչնաֆաբրիկայում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Հաջորդ գրառումը

Ռադիոկապի ձայնագրությունը, մտածում եմ, ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ. Փաշինյանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ այն ի հայտ գա. փաստաբան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ռադիոկապի ձայնագրությունը, մտածում եմ, ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ. Փաշինյանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ այն ի հայտ գա. փաստաբան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական