Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պենտագոնից արտահոսքից հետո կսահմանափակվի պետծառայողների հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը․ Բայդեն

ԱՄՆ կառավարությունը կսահմանափակի պաշտոնյաների հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը՝ հաշվի առնելով Պենտագոնից արտահոսքը:

Ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ։

«Ես հրահանգել եմ մեր ռազմական և հետախուզական համայնքին քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու զգայուն տեղեկատվության անվտանգությունը և սահմանափակելու դրա տարածումը, և մեր ազգային անվտանգության թիմը սերտորեն համակարգում է գործողությունները գործընկերների և դաշնակիցների հետ»,- ասվում է փաստաթղթում։

Բայդենը բարձր է գնահատել ԱՄՆ-ի «իրավապահ մարմինների արագ գործողությունները»՝ կապված «ամերիկյան կառավարության գաղտնի փաստաթղթերի վերջին տարածման հետ»։