Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանցի մարզիկները հրաժարվել են մասնակցել Երևանում անցկացվող առաջնությանը

Ադրբեջանցի մարզիկները հեռանում են Հայաստանից, վերադառնում են Բաքու։ Նրանք հրաժարվել են մասնակցել Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որի բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանը բեմում այրել է Ադրբեջանի դրոշը։

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մինչ առաջնության մեկնարկը, հայտարարել էր, թե պատրաստ են բարձր մակարդակով ապահովել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը։ Իսկ ադրբեջանցիները մինչ այդ, անվտանգության երաշխիքներ էին պահանջել։