Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՊԲ. Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է. 

 «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  մարտի  5-ին  կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին  ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից»: