Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ոստիկանության հրազենային վիրավորում ստացած ծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր ՝ թույլ դրական դինամիկայով. ԱՆ

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գնտվել Արցախի Հանրապետության  Առողջապահության նախարարության  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ 

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ  այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։