«Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Անատոլիայի հայկական գաղթավայրերում 1894-1921 թթ. ընթացքում մի քանի փուլեով իրականացված հայերի ցեղասպանությունից հետո, ինչպես Հայաստանի Հանրապետության զանազան բնակավայրերում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում կանգնեցվել են անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող բազմաթիվ մեծ ու փոքր հուշարձաններ:
Պարզվում է, սակայն, որ հիշատակի այս կարգի առաջին հուշարձանները կերտվել ու կանգնեցվել են հենց ցեղասպանություններ իրականացված վայրերում: Վերջիններս, անշուշտ անմահացնում են նախքան Մեծ եղեռնը տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակը, քանի որ 1915 թ.-ից հետո բնակչության իսպառ բնաջնջման հետևանքով այդ անելն այլևս անկարելի էր:
…Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված մի խաչքար-հուշարձան էլ պահպանվել է Վանա լճի հարավային ափին գտնվող Վառենց գյուղի (ներկայումս՝ գյուղատեղի) գերեզմանոցում: Խաչքարը կերտվել է 1897 թ. Համիդյան ջարդերին զոհ գնացած մի խումբ վառենցցիների… հիշատակին: Արձանագրությունը փորագրված է խաչքարի երեսին՝ 17 և թիկունքին՝ 4 տողով (չափ.՝ 1,45 x 1,65 մ).
Մարտիրոս, Ղազարի հոգին, | Աւէտիս, | Վարդան, | Ղազար, | Մարգար, | Սարգիս, | Վարդեր: | 1896-ին (ն)այա{ն}տակ(ե)ցին 1897-ին խա(երի)ն …օրն Ե (5) … | Տ(է)ր ա(ստուա)ծ | Յ(իսու)ս Ք(րիստո)ս: | Յիշադակ է Րանիլին(՞), արդարոք |մաքուր մաղթանօք և բար(ե)խո[ս] Ա(ստուա)ծած(ն)այ տ(է)ր Յ(իսու)ս ա(ստուա)ծ…: || 1895-ին աշնան | և գարնան 1896 նահատական: | 1894 թվ(ին), ՌՅԽԶ (1897) | և խաերուս օծում»:
Մանրամասն՝ Սամվել Կարապետյան, Եղեռնի հուշարձաններն Արևմտյան Հայաստանում, «Վարձք», 1913, թիվ 9, էջ 12-15՝ https://raa-am.org/wp-content/uploads/2023/04/Վարձք-9-2-hodvac.pdf








