Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը բերման են ենթարկվել, Տեր Բագրատին ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ

Տավուշցիները փակել են դեպի Բագրատաշենի անցակետ տանողմիջպետական  ճանապարհը։ Ոստիկանները այժմ բերման են ենթարկում քաղաքացիներին՝ բիրտ ուժ կիրառելով: 

«Ժողվորդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին  կարմիրբերետավորները տարել են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին նույնպես բերման են ենթարկել։

Բագրատ Սրբազանին ոստիկաններն անհայտ ուղղությամբ տարել են։

Ասում են, որ նրա նկատմամբ բռնի ուժ է կիարառվել։

Տեղեկությունը ճշտվում է։

Բագրատաշենի ճանապարհին ցուցարարների դեմ ոստիկանական մի ամբողջ զորք է հանվել։ Ուժ կիրառելով՝ մարդկանց բերման են ենթարկում՝ չտեղեկացնելով, թե ուր են տանում նրանց։